вторник, 13 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Տյառնընդառաջ ,,

1.Օրվա իրադարձությունը՝     միջոցառում
2.Անվանումը՝   <<Տյառնընդառաջ>>
 3.Կատարման ժամկետը՝   13.02.2018թ.
4.Պատասխանատուն՝   Տնօրեն ՝ Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` Մ. Ադամյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ներկայացնել Տյառնընդառաջի խորհուրդը, ծանոթացնել Տյառնընդառաջ տոնի իմաստին և բովանդակությանը:
v  Աշակերտերի մեջ հետաքրքրություններ և համակրանք առաջացնել ազգային-եկեղեցական տոների,տոնակատարությունների հանդեպ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:     
   2018 թվականի փետրվարի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տոն էր. Տրնդեզի կամ  Տյառնընդառաջի  ծիսական արարողություն էր կազմակերպվել :
Միջոցառման սկիզբն ազդարարվեց շուրջպարով, որից հետո հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մ. Ադամյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին՝բարեմաղթելով բոլորին խաղաղություն և հոգու ներդաշնակություն, այնուհետև աշակերտները ներկայացրեցին օրվա խորհուրդն ու արարողակարգը:Երգն ու պարը, հետաքրքիր  ու դիտարժան  խաղերը ուրախություն և աշխուժություն  պարգևեցին ներկաներին:
 8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     1-12-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները՝   Տնօրեն Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ,ծնողներ, աշակերտներ:








































Комментариев нет:

Отправить комментарий