среда, 21 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,,Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝     Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի >>  :
 3.Կատարման ժամկետը՝   21.02.2018թ. :
4.Պատասխանատուն՝   հումանիտար մեթոդմիավորման նախագահ Ի.Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ. Ադամյան:
6.Նպատակ/ներ/ը.
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:    
   2018 թվականի փետրվարի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Մշակույթի  ժառանգության գանձ՝ մայրենի >>  ցուցատախտակի թարմացում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային տոնին:Միջոցառումը սկսվեց այբբենական աղոթքով , որից հետո հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ՄԱդամյանը, մեջբերելով Ավ.Իսահակյանի խոսքերընշեցոր մայրենի լեզվի բառերը զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին  մայրենիի՝ որպես միջազգային օր հռչակվելու նախապատվությունը,ինչպես նաև մայրենի լեզվի ծագման  պատմությունը:                   Մասնակից աշակերտներն արտահայտիչ ասմունքով և ասույթներով գովերգեցին մայրենի լեզուն: Վերջում ուսուցչուհի Մ. Ադամյանն ի խորոց սրտի շնորհավորեց  ներկաներին  տոնի
 կապակցությամբ՝  ընդգծելով  մայրենի  լեզվի ահռելի  դերն ու նշանակությունը:                       <<Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն իրենց հողով, այլև իրենց լեզվով, երբեմն՝ ավելի իրենց լեզվով, քան նույնիսկ հողով>>։
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     6 -11-րդ  դասարանների  աշակերտները: 

10. Ներկաները՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ և աշակերտներ:



Комментариев нет:

Отправить комментарий