воскресенье, 25 февраля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Բաց դաս ,, Բնագիտություն,, առարկայից

1. Օրվա իրադարձությունը՝ Բաց դաս 6-րդ դասարանում                      
2.Առարկան՝  Բնագիտություն                                              3. Դասի թեման/վերնագիրը՝  << Օրգանիզմը ամբողջական համակարգ է>>                         
  4. Կատարման ժամկետը՝ 23.02.2018թ.
 5.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան: 
6. Կազմակերպիչ/ներ/ը՝  Բնագիտության ուսուցչուհի՝ Ս.Սարգսյան                                  7.Նպատակ/ներ/ը՝
·   Իմանա կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշները, բջջային կառուցվածքը:
·   Իմանա բուսական և կենդանական բջիջների տարբերությունները:
·   Գաղափար ունենա <<հյուսվածք>>, <<օրգան>>, <<օրգանների համակարգեր>>
հասկացությունների մասին:
·   Կարողանա հիմնավորել օրգանիզմի ամբողջական համակարգ լինելը:
8.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի փետրվարի  23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Բնագիտություն>> առարկայից կազմակերպվեց բաց դաս՝  6-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով, որից հետո աշակերտները համապատասխան նկարներ  փակցնելով  պաստառի վրա՝ լրացրեցին աղյուսակ: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ սալիկահանդեսի միջոցով, ինչպես նաև օգտագործվեց դիտակտիկ նյութեր՝ պաստառներ, մրգեր: Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ, վերարտադրեցին դասանյութի  
 բովանդակությունը՝  կատարելով  եզրահանգումներԴասի վերջում հետադարձ կապի միջոցով ամփոփվեց նոր նյութըորից հետո հանձնարարվեց տնային աշխատանքը:

9.  Կահավորվածությունը՝ գերազանց:                                                                    
10. Ներկաները՝  Տնօրեն ՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ՝ Հ. Գրիգորյան, Մ. Ադամյան, Վ. Մինասյան, Ժ. Մինասյան, Ա. Սահակյան, Ս. Փարսադանյան:


                   








Комментариев нет:

Отправить комментарий