вторник, 3 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Սուրբ Զատկի տոն


1.Օրվա իրադարձությունը՝     Միջոցառում:
2.Անվանումը՝   << Սուրբ Զատկի տոն >>  :    
 3.Կատարման ժամկետը՝   03.04.2018թ. :
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Ի. Թևանյան  և ԾԽ նախագահ Ա.Անդրեասյան։
5.
Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց եկեղեցու պատմության  ուսուցչուհի՝ Մ. Ադամյան:
6.Համագործակցող/ները/`     ԴԱԿ՝  Ա.Մնացականյան :
7.Նպատակ/ներ/ը.
·         Տոնել եկեղեցու կարևոր տոներից Հիսուս Քրիստոսի Հարության օրը։
·          Ներկայացնել Սուրբ Հարության կամ Զատիկի տոնի իմաստը,նշել դրա կարևորագույն տեղը տոնացույցում,պատմել Զատկի տոնակատարության մասին

8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:    

2018թ.  ապրիլի 3-ին  Եղեգի միջնակարգ  դպրոցում տեղի  ունեցավ  միջոցառում ` նվիրված Սուրբ Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մ.Ադամյանը աշակերտուհիներ Մ.Պողոսյանի և Մ.Գևորգյանի հետ տեղեկատվություն հաղորդեցին,որ  Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.
-Քրիստոս յարեաւ ի մեռելոց
-
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Այս տոնի խորհուրդը Քրիստոսից բխող սերն ու բարությունն է, մենք պետք է դառնանք իրական քրիստոնյայի օրինակը՝ մոռանալով ամեն տեսակի վեճ ու քինախնդրություն, պետք է լցվենք Աստծո սիրով ու սիրենք միմյանց : Դպրոցի ծնողական խորհուրդը , դպրոցի ճաշարանում, զատկական սեղան պատրաստեց դպրոցի բոլոր աշակերտների համար: Աշակերտները համտեսեցին զատկական չամչով փլավ, ձու և քաղցրավենիքներ:
9.Կահավորվածությունը՝    լավ:
10.Մասնակցում  էին ՝     1 -12-րդ  դասարանների  աշակերտները: 
11. Ներկաները՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ,ծնողներ և աշակերտներ:


















Комментариев нет:

Отправить комментарий