вторник, 22 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Պատանի երկրապահ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն


1.Օրվա իրադարձությունը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Պատանի երկրապահ>>խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   21.05.2018թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի ղեկավար՝ Ժ.Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
  Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
  Ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարադակը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
 2018թ. մայիսի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառումը: Խմբակի ղեկավար Ժ.Մինասյանը ողջունեց ներկաներին:Նախատեսված էր ռազմամարզական խաղերով ամփոփել խմբակի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքները, ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարդակը ուստարվա ընթացքում: Աշակերտներն  իրենց  գիտելիքները ցուցադրեցին <<Հակագազի հագնում-հանում>>,<<Պահեստատուփի լիցքավորում փամփուշտներով>>,<< Զենքի ոչ լրիվ քանդում-հավաքում>>,<<Կրակային պատրաստություն>> վարժություններում:
 8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    8-ից 11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:




                   


                     






                        



Комментариев нет:

Отправить комментарий