воскресенье, 20 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Սպորտլանդիա – 2018 ,,


1.Օրվա իրադարձությունը՝ միջոցառում:
2.Անվանումը՝ << Սպորտլանդիա – 2018 >>:
3.Կատարման ժամկետը՝ 16.05.2018թ.:
4.Պատասխանատուն՝ առարկայական  մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ՝ Լ.Սիմոնյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  Դպրոցական տարիքի երեխաների շրջանում ձևավորել տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշումը:
v  Ամրապնդել աշակերտների առողջությունը առողջ ապրելակերպի ձևավորման գործում՝ բարձրացնելով ֆիզկուլտուրայի և սպորտի դերը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ.Սիմոնյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց սպորտլանդիայի էությունն ու կարևորությունը աշակերտների մեջ մրցակցության տարր ձևավորելու ,ինչպես նաև հաղթել ու ուպարտվել սովորելու գործում :Այնուհետև նախօրոք բաժանված թիմերի անդամներին ծանոթացրեց խաղերի կանոնները և մաղթեց գեղեցիկ ու հիշարժան խաղ: Ազդարարվեց խաղ-մրցույթի մեկնարկը:Աշակերտները իրենց ուժերը փորձեցին <<Վազք դպրոցի շուրջ>>, <<Ձեռքի ուժ>>, <<Պառկած դրությունից հենումներ>> <<Պարանի ձգում>> վարժություններում: Հաղթեց                         << Արմենիա>> թիմը և արժանացավ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանի կողմից պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝ լավ:
9.Մասնակցում  էին  5-12-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները. տնօրեն ՝  Ա.Հովհաննիսյան, ԴԱԿ ՝Ա. Մնացականյան , ուսուցիչներ և աշակերտներ:

















Комментариев нет:

Отправить комментарий