суббота, 5 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Միքայել Արամյանցի 175- ամյակ


Միջոցառում՝  նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության  <<Մեր մեծերը-2018>> ծրագրում ընդգրկված սփյուռքահայ նշանավոր մեծանուն բարեգործ , բուրժուազիայի խոշորագույն ներկայացուցիչ` Միքայել Արամյանցի 175- ամյակին:
2018թ. մայիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում  տեղի  ունեցավ  կինոդիտում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության  <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում տեղ գտած հայ նշանավոր մեծանուն բարեգործ , բուրժուազիայի խոշորագույն ներկայացուցիչ` Միքայել Արամյանցի 175- ամյակին:
Միջոցառումն ազդարարվեց   ուսուցիչների  ողջույնի խոսքով: Նրանք  կարծես  մոռացության անդունդից  վեր հանեցին  մի այնպիսի  յուրատեսակ բուրժուական ճարտարապետի , որի դերը մեծ ու անճանաչելի  է եղել համայն մարդկության  համար:
Այնուհետև   ցուցադրվեց ուսուցիչների  և աշակերտների  կողմից ստեղծված Մ. Արամյանցի մասին  կարճամետրաժ տեսաֆիլմ, որն  ընդգրկում էր                                                                                             նրա կյանքի  ակունքից  մինչև դառը ճակատագրով  մահվան  դրվագները :
Ցավալի էր  , որ խորհրդային  տարիներից մեծ նավթարդյունաբերողի  անունը ջնջվել էր  մարդկանց հիշողությունից, բայց ահա միջոցառման դահլիճն այնքան համահունչ էր  կահավորված , որ ներկաներին  կարծես տեղափոխեց մեծ  բարերարի ապրած ժամանակաշրջան`  կյանքի կոչելով նրան:
 Տպավորիչ էր ուսուցիչների   ջանքերով  պատրաստված ցուցատախտակը ` <<Միքայել Արամյանցի Կովկասյան  Փարիզը>> խորագրով , որտեղ լուսաբանված էր   մեծ բարերարի  ներդրումներով  կառուցված պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող շինությունների պատկերները, որոնք կարծես անհայտ էջեր էին  ողջ հանրության համար:
Հուզիչ  էր հատկապես  միջոցառման ավարտը, երբ   կազմակերպիչները մեկ անգամ ևս նշեցին  սովի մատնված մեծ նավթարդյունաբերողի  դառը ճակատագիրը, և  նրա  ապրած լավ տարիների երանությամբ  հիշողությունները` մեջբերելով հետևյալ  տողերը.  <<Միքայել Արամյանց. մարդ, որը  կառուցեց  Թիֆլիսը , բայց մահացավ  սովի մատնված>>:Եվ որպես  կոչ`  հնչեցրին ասույթ դարձած հետևյալ խոսքերը.  «Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության »,- Միքայել Արամյանց:
Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի  տնօրեն`   Ա.Հովհաննիսյան
Կազմակերպիչներ՝ Ա. Մնացականյան, Ա. Սահակյան, Մ. Օսիպյան







Комментариев нет:

Отправить комментарий