вторник, 22 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոցի սովորողների ընդհանուր ժողով


2018թ. մայիսի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սովորողների ընդհանուր ժողով: Ժողովին ԱԽ նախագահ  Սվետլանա Գրիգորյանը զեկուցեց 2-րդ կիսամյակի Ախ կատարած աշխատանքները՝ ըստ հանձնախմբերի,սալիկահանդեսի միջոցով ցուցադրեց 2-րդ  կիսամյակի ԱԽ-ի կատարած աշխատանքները: Նա նշեց, որ ուստարվա ընթացքում իր գործունեության ժամանակ ունեցել է և հաջողություններ, և դժվարություններ, որոնց հաղթահարման գործում օժանդակել է ԴԱԿ Ա.Մնացականյանը: Վերջում տնօրեն Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց  ԱԽ նախագահ Ս.Գրիգորյանին՝ արդյունավետ գործունեության, ակտիվ աշխատանքների և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար:







































Комментариев нет:

Отправить комментарий