воскресенье, 6 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հակոբ Պարոնյան - 175


Միջոցառում `նվիրված ՀՀ  սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը -2018>> ծրագրում  ընդգրկված հայ նշանավոր երգիծաբան ,վիպասան,գրող և խմբագիր       Հակոբ Պարոնյանի 175-ամյակին:

2018 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում `նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը -2018>> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր երգիծաբան,վիպասան, գրող և խմբագիր Հակոբ Պարոնյան 175-ամյակին:
Միջոցառման սկզբում բացման  խոսքով հանդես եկավ քիմիայի ուսուցչուհի Ս.Փարսադանյանը : Այնուհետև աշակերտները ուշագրավ տեղեկություններ հայտնեցին հանրաճանաչ երգիծաբանի կյանքի ու գործունեության մասին : Նրանք  ներկայացրեցին նաև << Հակոբ Պարոնյան>> խորագիրը կրող լուսընծայված պատի  թերթի համառոտ բովանդակությունը : Ապա աշակերտները բեմադրեցին Հակոբ Պարոնյանի <<Ատամնաբույժն արևելյան>> կատակերգությունից հատված՝ ցուցադրելով իրենց դերասանական տաղանդը:
Պարոնյանի շլացուցիչ կատակերգության բեմադրման շնորհիվ դահլիճում տիրում էր կատակերգական ջերմ մթնոլորտ : Աշակերտներն այնքան   թատերգական էին ու արտիստիկ, որ  ներկաներին թվում էր, թե գտնվում են թատրունում :
Իսկ Հակոբ Պարոնյանի գրքային ցուցահանդեսի շնորհիվ դահլիճն ամբողջությամբ բեմական շուք էր ստացել  ,որը համակել էր ներկաների ուշադրությունը:     
 Միջոցառման վերջում տնօրեն Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աշակերտներին :
Պատասխանատու ` Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյան :
Կազմակերպիչներ `Ս.Փարսադանյան ,Վ.Սիմոնյան,Լ.Սիմոնյան:
















Комментариев нет:

Отправить комментарий