суббота, 19 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Ապահով համացանց - 2018 ,,


1.Օրվա իրադարձությունը՝   <<Բաց դաս-միջոցառում>>                                 
2.Առարկան  <<Ինֆորմատիկա>>             3.Դասի թեման/ վերնագիրը   <<Ապահով համացանց>>                                 
4.Կատարման ժամկետը՝   
17.05.2018թ.        
5.Պատասխանատուն՝    տնօրեն՝  Ա. Հովհաննիսյան                                                  6. Ուսուցիչ՝    ինֆորմատիկայի ուուցչուհի՝  Ս.Սարգսյան                                    7.Նպատակ /ներ/ ը.
·         Ուսումնասիրել սովորողների Համացանցից անվտանգ օգտվելու տեղեկացվածության աստիճանըծանոթացնել Համացանցից օգտվելու անվտանգության կանոններին:
·         Սովորեցնել ճիշտ կողմնորոշվել ինֆորմացիոն տարածության մեջ:
·         Խթանել օնլայն-տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործումը:
·         Սովորողների մոտ ձևավորել ինֆորմացիոն մշակույթ, անհրաժեշտ ինֆորմացիայի ինքնուրույն ձեռք բերման կարևորությունը, մտածողության զարգացումը:
·         Դաստիարակել կարգապահություն Համացանցում աշխատանքի ժամանակ:
·         Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության ճիշտ և արդյունավետ որոնում:
·         Ստացված ինֆորմացիան և գիտելիքները նպատակային կիրառելու հմտությունները:
·         Համացանցի դրական և բացասական կողմերի քննարկումը:
·         Աշակերտներին զերծ պահել անպարկեշտ և վտանգավոր էջերից:
·         Կարողանալ պահպանել համացանցի անվտանգության կանոնները:|
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                       
2018 թվականի մայիսի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Ս. Սարգսյանի կողմից, վերջինիս բացման խոսքով ազդարարվեց միջոցառման սկիզբը: Ուսուցչուհին ներկայացրեց, թե ինչ է ապահով համացանցը, որից հետո ծնողներից և աշակերտներից կազմվեց երկու թիմ` <<Facebook>> և <<Instagram>> անվանումներով: Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլում պահանջվում էր օտարերկրյա բառերի հայերեն  իմացություն, երկրորդ փուլում անհրաժեշտ էր համապատասխանեցնել սոցիալական կայքն իր լոգոտիպի հետ, երրորդ փուլում կազմված թեստերից պետք էր ընտրել ճիշտ տարբերակը: Ընդգրկված հարցերն զուգահեռ ցուցադրվում էր սալիկահանդեսի միջոցով: Հաղթող թիմ ճանաչված     <<Facebook>>  թիմը   տնօրենի կողմից արժանացավ պատվոգրի: Այնուհետև կազմակերպվեց քննարկում`  <<Համացանցի հնարավորությունները>>  թեմայով, տեղի ունեցավ տեսանյութի դիտում: Վերջում բեմադրվել էր դատավարություն, որի նպատակն էր վեր հանել համացանցի վտանգները և դրանցից խուսափելու ուղին գտնել: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցում բեմականացմանը, ինչն էլ ավելի հետաքրքիր, դիտարժան էր դարձնում միջոցառումը: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ս.Սարգսյանը ամփոփելով միջոցառումը, ևս մեկ անգամ կոչ արեց ներկաներին` լավ տիրապետել համացանցային էթիկային` վտանգներից խուսափելու համար: Շնորհակալական խոսքով հանդես եկավ տնօրեն Ա. Հովհաննիսյանը, կարևորելով ներկայումս առկա համացանցային խնդիրներից և նրա կախվածությունից խուսափելու անհրաժեշտությունը:                  
9.Կահավորվածությունը՝Գերազանց;                                                                                                10. Ներկաները.   Տնօրեն` Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ` Մ. Օսիպյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան, գրադարանավար` Վ. Սիմոնյան, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:












Комментариев нет:

Отправить комментарий