пятница, 9 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Դիմակահանդես` անգլիական հեքիաթների հերոսներով:

1.Օրվա իրադարձությունը՝   Դիմակահանդես` անգլիական հեքիաթների հերոսներով:
2.Անվանումը՝   <<Դիմակահանդես>>:
3.Կատարմանժամկետը՝   09.10.2015:
4.Պատասխանատուն՝   Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Մ. Օսիպյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Միջոցառման նպատակն էր՝
·         Աշակերտներին ծանոթացնել անգլիական հեքիաթներին, դրանց հեղինակներին և բովանդակությանը,
·         Հարստացնել նրանց
բառապաշարը՝ բեմադրությունների միջոցով:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառման սկզբում բեմադրվեցին 3 հեքիաթներ՝<<Կարմիր գլխարկը>>, <<Մոխրոտիկը>>, <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>>, ինչպես նաև կերպարներ մուլտֆիլմերից, ինչպիսիք են՝<<Ալլադինը>>, <<Սպայդեռմենը>>, <<Վենոմը>>և<<Բեթմենը>>: Այնուհետև ցուցադրվեցին 5 հեքիաթներ և բաժանվեցին համապատասխան քարտեր՝ հեքիաթների անվանումներով, որտեղ, ինչպես
աշակերտները, այնպես էլ ուսուցիչները նշեցին ցուցադրված հեքիաթների հերթականությունները:Միջոցառումը ավարտվեց և´աշակերտների, և´ուսուցիչների բարձր տրամադրությամբ:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում  էին  3-12-րդ  դասարանների  աշակերտները:
10.Ակտիվէին.  3-12 –րդ դասարանների բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Դպրոցի տնօրեն՝Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, դասղեկներ,աշակերտներ:





Комментариев нет:

Отправить комментарий