суббота, 31 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ներառական կրթության վերապատրաստման դասընթացների վերջին օրը

Վերապատրաստման վերջին օրը նվիրված էր ուսուցման մեթոդներին և դասի պլանավորմանը: Ուսուցիչները զույգային աշխատանքի վերջում հստակ սահմանեցին յուրաքանչյուր դասի նպատակները, առկա մակարդակը ,գործողություների ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դասի պլանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կարողությունները:
Դասընթացի ավարտին ուսուցիչներն իրենց ստացած գիտելիքները համակարգեցին և ամփոփեցին՝ լրացնելով համապատասխան հարցաթերթիկները:





Комментариев нет:

Отправить комментарий