понедельник, 12 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում՝ Մուսա լեռան հերոսամարտը թեմայով:

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում՝ Մուսա լեռան հերոսամարտը թեմայով:
2.Անվանումը՝     <<Սովորել պատմությունից>> :
3.Կատարման ժամկետը՝     09.10.2015թ. :
4.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Արշալույս Մնացականյանը:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի Անի Առաքելյանը:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Շարունակել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
·         Վառ պահել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
·         Նշանավորել Մուսա լեռան հերոսամարտը որպես հայության զինված պայքարի հերոսական ու փառավոր  էջերից մեկը:
·         Աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները և ուսուցչուհի Ա. Առաքելյանը ներկայացրեցին Մուսա լեռան հերոսամարտի ընթացքը,  նշանավոր մարտերը, և աչքի ընկած հերոսներին:
Ցուցատախտակին փակցվեցին Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան 40-օրը գրքի կազմի, և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում  գտնվող Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի նկարները, որը
հանդիսանում է Մուսա լեռի պատմության  և մշակույթի անշարժ հուշարձններից մեկը։
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին     9-րդ դասարանի աշակերտուհիներ Մարիա Մարկոսյանը,  Սվետլանա Գրիգորյանը, 12-րդ դասարանի աշակերտուհի Նաիրա Մարկոսյանը և 7-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը:         
10.Ակտիվ էին.   Մասնակից բոլոր աշակերտները:
11. Ներկաները.   դպրոցի տնօրեն ՝ ՄԳանդալյանը, ուսուցիչները,  աշակերտները:



Комментариев нет:

Отправить комментарий