пятница, 23 октября 2015 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ - ՑԵՐԵԿՈՒՅԹ ,,ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏ ԻՍԱՀԱԿՅԱՆ,,:

1.Օրվա իրադարձությունը՝     ցերեկույթ՝ նվիրված  Ա. Իսահակյանին:
2.Անվանումը՝    <<Խոսքի վարպետ Իսահակյան>>:
3.Կատարման ժամկետը՝  22.10.2015:
4.Պատասխանատուն՝    Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մ. Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Հիշատակել և մեծարել Իսահակյանին՝որպես հոկտեմբեր ամսվա ծնված մեծանուն գրող,
.աշակերտներին ծանոթացնել Իսահակյանի կյանքի և ստեղծագործության հետաքրքիր դրվագներին,
.զարգացնել աշակերտների գեղագիտական ճաշակը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառումը  բացվեց  Իսահակյանի խոսքերով,որից հետո ներկայացվեց նրա կյանքին և ստեղծագործությանը նվիրված դրվագներով սալիկահանդես:Հնչեց  մեծն վարպետի բանաստեղծությամբ հյուսված երգ՝ հռչակավոր Օ. Համբարձումյանի կատարմամբ:Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին
Իսահակյանից.բավականին հնչեղ էր նրանց արտասանական խոսքը:Այնուհետև ներկայացրեցին բանաստեղծից մեզ հասած և խնամքով պահպանվող արժեքավոր իրերը, որոնք ցուցադրվեցին տեսացրիչի միջոցով:Ցերեկույթն ավարտվեց Իսահակյանի տուն-թանգարանը բացահայտող տեսանյութով:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին   4-12-րդ դասարանի աշակերտներ:
10.Ակտիվ էին       Նարեկ Ավանեսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Նաիրա Մարկոսյանը, Աստղիկ Պապյանը, Սամվել Մելքոնյանը:
11. Ներկաները.Դպրոցի տնօրեն՝Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, դասղեկներ,աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий