понедельник, 12 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Մշակույթի ժառանգության գանձ ՝ մայրենի,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   ՙՄշակույթի ժառանգության գանձ ՝ մայրենի՚ ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   Գրի տեսակները:
3.Կատարման ժամկետը՝   12.10.2015:
4.Պատասխանատուն՝   հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ ԱՄնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ՝ Ա. Մնացականյան, Մ. Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Միջոցառման նպատակն էր՝
·         Աշակերտներին ծանոթացնել գրի տեսակներին և նրանց կիրառման տարածաշրջաններին,

·         Կարևորեն  արդի գրի տեսակների կիրառման  առանձնահատկությունները:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
 Աշակերտները ներկայացրեցին գրի տեսակները՝ սեպագիր, գաղափարագիր, պատկերագիր, գրչագիր, մեքենագիր , և դրանց համառոտ  բովանդակությունը: Աշակերտներին ցուցադրվեց յուրաքանչյուր գրի տեսակից  համապատասխան նկարներն ու  դրանց վերծանությունները:Նրանց առավել շատ ոգևորեց  գրի  արդի  տեսակը՝ մեքենագրը: Հետաքրքրական էր նաև  մարդկանց  դեմքերի արտահայտած տառային  պատկերները , որը նորություն էր  աշակերտների համար:


8.Կահավորվածությունը՝   լավ :
9.Մասնակցում  էին  ՝ 9-12-րդ  դասարանների  աշակերտները:
10.Ակտիվ էին.  9-12 –րդ դասարանների բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, դասղեկներ, աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий