четверг, 29 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ներառական կրթության վերապատրաստման դասընթացների 4-րդ օրը

Ուսուցիչները 4-րդ օրը ուսումնասիրեցին << Ամփոփիչ գնահատում >> և << Անհատական ուսուցման պլան/ԱՈՒՊ/>> մոդուլները:<< Ամփոփիչ գնահատում >> մոդուլը նվիրված էր գնահատման ձևերին ու տեսակներին, որտեղ հաշվի են առնված ներառական հանրակրթության ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր սովորողի այդ թվում հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար կիրառման գործնական մոտեցումներին և անհատական կարողությունների հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար թեստային աշխատանքների մշակման մեթոդամանկավարժական մոտեցումներին:

Իսկ << Անհատական ուսուցման պլան >> մոդուլի ուսումնասիրման ժամանակ ուսուցիչներն խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին ուսուցչի, հոգեբանի , սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, ծնողի մասնակցությունը և դերը ԱՈւՊ-ի    լրացման գործնթացում:


Комментариев нет:

Отправить комментарий