вторник, 24 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Սերո Նիկոլայի Խանզադյանի 100-ամյակը

2015թ. նոյեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում 12-րդ դասարանի դասղեկ Մ. Կոստանյանի և գրադարանավար Ն. Իսակյանի համագործակցությամբ անցկացվեց  հետաքրքիր և յուրօրինակ դասղեկի ժամ՝ նվիրված  հայ նշանավոր արձակագիր, մշակութային վաստակավոր գործիչ, բազմաթիվ շքան-շանների դափնեկիր Սերո Նիկոլայի Խանզադյանի 100-ամյակին: Ինքնատիպ սալիկա-հանդեսը ներկայացրեց Ս.Խանզադյանի  կյանքի և գրական ստեղծագործական  բազմաբովանդակ ուղին:Նախապես ձևավորված խմբերը ՝ ըստ պատմավեպերի վերնագրերի / <<Անդրանիկ>>,<< Գարեգին
Նժդեհ>>, <<Մխիթար սպարապետ>>/ համառոտ ու բովանդակալից  ներկայացրեցին համապատասխան ստեղծագործությունը՝ բնագրից ընթերցելով նաև կարևոր հատվածներ: Դրան զուգահեռ՝ պատմավեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերից դիտեցին դրվագներ,ինչն էլ ավելի  բարձրացրեց  սովորողների հայրենասիրական ոգին:Աշակերտները խմբովի  պատրաս-տեցին նաև ցուցապաստառներ՝հաղորդելով լրացուցիչ տեղեկություններ իրենց ստեղծագոր-ծության գլխավոր հերոսների մասին և, հպարտորեն առաջնորդվելով փառավոր
Անդրանիկի, Նժդեհի,Մխիթար սպարապետի վառ    կերպարներով,մեջբերեցին նրանց  հայտնի մտքերից:

Դասղեկի ժամն յուրահատուկ էր նրանով,որ մասնակցում էին 8-12-րդ դասարանի աշակերտները ևս,ովքեր առանձնակի ակտիվություն դրսևորեցին:Իսկ միջոցառման ավարտին աշակերտներն  կատարեցին քաջ Անդրանիկ զորավարին նվիրված երգ:

Комментариев нет:

Отправить комментарий