понедельник, 23 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Դարձվածների, առածների և ասացվածքների,, խորագրով լոտո:

1.Օրվա իրադարձությունը՝     խաղ-մրցույթ:  
2.Անվանումը՝       << Դարձվածների, առածների և ասացվածքների >> խորագրով լոտո:  
3.Կատարման ժակետը`        23.11. 2015թ.
4.Պատասխանատուն՝          մ/մ  նախագահ`Ա Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները  << Առած>>,<< Ասացվածք>> և << Դարձված>> բաժինների վերաբերյալ իրենց      ունեցած գիտելիքները կարողանան  ճիշտ  կիրառել գործնականում:
·       Հարստացնել բառապաշարը՝ սովորելով նոր դարձվածներ, առածներ և ասացվածքներ:
·         Զարգացնել խաղի ընթացքում արագ կողմնորոշվելու և ճիշտ տրամաբանելու կարողություններն ու հմտությունները:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<< Դարձվածների, առածների և ասացվածքների >> խորագրով   լոտոն   տարրական թևի աշակերտների համար նորույթ էր .այն ամփոփիչ   և  յուրահատուկ բնույթ էր կրում :
Սկզբում աշակերտները սահմանեցին , թե ի՞նչ է առածը, դարձվածը , ասացվածքը,որին հաջորդեց համապատասխան սալիկահանդեսը:2-4-րդ դասարանների աշակերտները  բաժանվելով  2 թիմի՝ <<Դարձվածներ>> և << Առած  և ասացվածքներ>>  , ծանոթանալով խաղի կանոններին՝   սկսեցին խաղ-լոտոն:4 փուլերի ընթացքում նկատելի էր աշակերտների թե´ թիմային , և թե´ անհատական մոտեցումները: Յուրաքանչյուր աշակերտ   պարկից հանելով խաղաքարը ՝ բարձրաձայն կարդում էր  քարտի համարը, առածի , ասացվածքի կամդարձվածի   առաջին մասը, իսկ մյուսները ամբողջացնում էին այն:Խաղի 4 փուլերն էլ ստուգվեցին սալիկահանդեսի միջոցով  և  24 միավորով հաղթող ճանաչվեց << Առած և ասացվածք >> թիմը , որը արժանացավ պատվոգրի և խրախուսական մրցանակի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին      2-4-րդ դասարանների աշակերտները:                                                 
10. Ներկաները.   Դպրոցի տնօրեն`ՄԳանդալյանԴԱԿ՝ Ա.Մնացականյանըուսուցիչներ և  ծնողներ:



Комментариев нет:

Отправить комментарий