понедельник, 23 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Բանավեճ-քննարկում ,,Ինչո՞ւ ես պետք է սովորեմ,,:

1.Օրվա իրադարձությունը՝  Բանավեճ-քննարկում:
2.Անվանումը՝    <<Ինչո՞ւ  ես պետք է   սովորեմ>>:
3.Կատարման ժամկետը՝    23.11.2015:
4.Պատասխանատու՝   ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան և <<Կայուն զարգացման>>հանձնախմբի  նախագահ՝ Սամվել Մելքոնյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտները կարևորեն կրթության դերը իրենց  և  առհասարակ մարդու կյանքում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Բանավեճ-քննարկումը մեկնարկվեց  հետևյալ կարգախոսով << Գիտելիք ունես` աշխարհի տերն ես, գիտելիք չունես` աշխարհի ստրուկն ես >>:ԴԱԿ Ա. Մնացականյանը  նշեց իր կարծիքը  հետևյալ  խոսքերով << Յուրաքանչյուր մարդ կրթություն ստանալու իրավունք ունի։ Կրթության դերը մարդու կյանքում շատ մեծ է։ Ցանկացած ոգ չկրթվելով չի կարողանա անգամ դիմացինին ամենատարրական քաղաքավարության կանոններով դիմել։ Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ պետք է
միջնակարգ կրթություն ստանա։ Առանց դրա յուրաքանչյուրի ապագան անհասանելի է...՚>>: Այնուհետև   ուսուցիչները  և աշակերտները  առանձին խմբերով   ներկայացրեցին  իրենց կարծիքները , թե ինչու  է  սովորելն անհրաժեշտ, որոնք գրի առնելով ՝  փակցրեցին  ցուցապաստառին և ծավալեցին քննարկում՝ մեջբերելով  կարևոր փաստարկներ և <<Մեծերի>> խոսքերից տողեր: Աշակերտների և ուսուցիչների  կարծիքները լսելուց հետո տնօրեն Մ. Գանդալյանն ներկայացրեց  հանրակրության  նպատակները : Քննարկումն ընթացել է ակտիվ մթնոլորտում:                     8.Կահավորվածությունը՝   լավ :                                                                                           9.Մասնակցում  էին  ՝ 8-12-րդ  դասարանների  աշակերտները:                                         10.Ներկաները՝   Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, 5-12-րդ դասարանի  աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий