среда, 4 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց-դաս ,,Ա,, հնչյուն-տառի ամրապնդում:

1.Օրվա իրադարձությունը՝  բաց  դաս               << Մայրենի>>  առարկայից:
2.Անվանումը՝   << Ա >> հնչյուն – տառի ամրապնդում:
3.Կատարման ժակետը`   04.11.2015թ.:
4.Պատասխանատուն՝   տարրական մ/մ նախագահ՝ Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվար ` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
1.Հարստացնեն  բառապաշարը իմաստային տարբեր խմբերի բառերով:
2. Ընդգծեն   տրված առարկայական նկարների  հնչյունային  գծապատկերները  և գունավորեն << Ա>> հնչյուն –տառին համապատասխան վանդակը:


7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ  դպրոցի 1-ին դասարանցիների համար  առանձնահատուկ  և  նշանակալից օր էր: Նրանք, համակարգելով և ամրապնդելով իրենց    ունեցած   գիտելիքները   << Ա>>   հնչյուն –տառի վերաբերյալ , կարողացան բառերը   ենթարկել  հնչյունային   վերլուծության, վանկատել , ստեղծեցին դրանց  կառուցվածքային գծապատկերները:Աշակերտներին   ոգևորելու համար  2-րդ դասարանցիները  հանդես եկան  աքլորի , արևի , աշնան կերպարներով ` արտասանելով հանելուկներ: <<Պատմություն- հնչյուն>>  ցուցապաստառի օգնությամբ  կառուցեցին 
նախադասություններ` վերնագրելով համապատասխան դրվագները:Ուսուցչուհին , ի մի բերելով և  ամփոփելով  << Ա>>  տառի վերաբերյալ անցած նյութը, աշակերտներին նոր բառեր և  արտահայտություններ  սովորեցրեց` հարստացնելով նրանց   բառապաշարը:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին        1-ին   դասարանի աշակերտները:
10.Ակտիվ էին.   Հայկ Պողոսյանը , Մարիանա Պողոսյանը, Շողիկ Սիմոնյանը;
11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն` Մ. Գանդալյան , տարրական մ/մ նախագահ` Ա. Պողոսյան, հումանիտար մ/մ
նախագահ` Ա. Մնացականյան , հայոց լեզվի և  գրականության ուսուցչուհի` Մ. Կոստանյան և  ռուսաց լեզվի ուսուցչուհի` Հ. Գրիգորյան, ծնողներ:


Комментариев нет:

Отправить комментарий