четверг, 12 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հետախույզի օր:

2015թ. նոյեմբերի 12-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կինոդիտում՝   նվիրված հետախույզի օրվան:  Աշակերտները մեծ ոգևորություն ապրեցին  ՝ տեսնելով հայ զինվորների մարտական  գործողությունները, նրանց ճարպկությունն ու  հաղթական ոգին:  Զինղեկ   Ժ. Մինասյանը  զեկույց ընթերցեց ՝  կարևորելով , որ հետախույզ լինելը ոչ մասնագիտություն է, ոչ աշխատանք: Հետախույզը պետք է լինի խիզախ մարդ, ռազմարվեստին ու մարտարվեստին քաջատեղյակ: Այսօր էլ հայ
հետախույզները շատ քաջ ու գիտակ են իրենց գործում, ինչը պետք է օրինակ ծառայի նաև  ապագա  զինվորներին:

 

Комментариев нет:

Отправить комментарий