понедельник, 30 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ցուցատախտակի թարմացում ,, Сердце в Россий’’:

1.Օրվա իրադարձությունը՝     ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝          ,, Сердце в Россий’’:
3.Կատարման ժակետը`    30.11.2015թ.:
4.Պատասխանատուն՝     հումանիտար մ/մ նախագահ՝ Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտներին  ծանոթացնել նշված  գրողների սիրված  ուտեստները  ստեղծագործելիս:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Այսօր   Եղեգի   միջնակարգ  դպրոցում տեղի   ունեցավ   ,,  Сердце в России’’   ցուցատախտակի   թարմացում ՝ նվիրված  հայտնի   հինգ  ռուս գրողների սիրված  ուտեստներին: Աշակերտները  ներկայացրին   յուրաքանչյուր   գրողի  նախընտրած  կերակուրը:Պուշկինի  սիրելի  ուտեստը  եփված կարտոֆիլն էր , բացի  այդ  Կրիլովը նախընտրում է ր ծովային   մթերքներ , Դոստոևսկին  սիրում է  հավի միս , Գոգոլը ՝ մակարոնեղեն, իսկ  Տոլստոյը  ավելի շատ բուսակեր էր , հատկապես  նախընտրում է թարմ վարունգ
Առանձնացված   սեղանին դրված էին այդ ուտեստներից որոշները , որոնք հաճույքով պատրաստել էին աշակերտները՝ համտեսելով  և հյուրասիրելով նաև մյուսներին:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին    4-12-րդ    դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.     Նարեկ Ավանեսյանը , Ալեքս  Պողոսյանը, Մարգարիտա Գևորգյանը , Էրիկ Սահակյանը , Սվետլաննա Գրիգորյանը, Սեյրան Խաչատրյանը, Նաիրա Մարկոսյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ`Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:











Комментариев нет:

Отправить комментарий