среда, 4 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ՄԱԿ-ը 70 տարեկան է


2015թ. նոյեմբերի 3-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի  ունենցավ դաս-միջոցառում՝  <<ՄԱԿ-ը 70 տարեկան է>> խորագրով: Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցում է Հանրապետության յուրաքանչյուր մարզից ընտրված մեկական դպրոց: Սյունիքի մարզից ընտրվել է  մեր դպրոցըև հանձնարարվել է ներկայացնել ՄԱԿ-ի՝  մարդու իրավունքների մանդատը, իրականացման մեխանիզմները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին:
Ձևավորվեց  5 խումբ   8-12-րդ դասարանների աշակերտներիցուսուցիչներից և ծնողներից: Խմբային աշխատանքով ներկայացվեցին և քննարկվեցին  Մարդու իրավունքների միջազգային օրինաշարը, Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, Մարդու իրավունքների Վիեննայի համաշխարհային խորհրդաժողովը, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը
Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրային մեխանիզմները, Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխակերպումը խորհրդի, Մարդու իրավունքների հանձնաժողովը, ՄԱԿ-ի՝  մարդու իրավունքներով  զբաղվող այլ մարմինները և ընթացակարգերը՝  կանոնադրականՅՈՒՆԵՍԿՕ-ի,ԱՄԿ-ի:

 Դաս-միջոցառման ղեկավարը դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանն էր,իսկ որպես հաղորդավարներ և նյութերի հիմնական ներկայացողներ   հանդես եկան <<Արձագանք>> իրավապաշտպան ակումբի ղեկավար Սեյրան Խաչատրյանը և անդամներ Նաիրա Մարկոսյանը,Սամվել


Մելքոնյանը,Նաիրա Մարկոսյանը և Մարգարիտա Գևորգյանը:



Комментариев нет:

Отправить комментарий