среда, 10 февраля 2016 г.

Փետրվարի 10 - Անվտանգ ինտերնետի միջազգային օր

Այսօր Անվտանգ ինտերնետի միջազգային օրն է
Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <<Անվտանգությունը ապահովության գրավականն է >> խորագրով՝ նվիրված  Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան:
 Անվտանգ ինտերնետի միջազգային օրն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվար ամսի առաջին երեքշաբթի օրը: Տոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ` 2004թ.-ին: Տոնի նպատակն է՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարդկանց և կառույցների ուշադրությունը հրավիրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների իրազեկության բարձրացմանը:
ԱԽ նախագահ Սեյրան Խաչատրյանը և քարտուղար՝ Նաիրա Մարկոսյանը ներկայացրեցին օրվա խորհուրդը, բացատրեցին ի՞նչ է համացանցը և ինչպես պետք է ապահով օգտվեն դրանից: Այնուհետև ներկաները դիտեցին տեսանյութ <<Ապահով
համացանց>> խորագրով:

Կազմակերպվեց քննարկում  իրավիճակային քարտերի միջոցով: 

Комментариев нет:

Отправить комментарий