понедельник, 15 февраля 2016 г.

Ցուցատախտակի բացում - ,,Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր,,

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի բացում:
2.Անվանումը՝   <<Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր>>:
3.Կատարման ժամկետը՝   15.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մ/մ նախագահ՝   Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   զինղեկ՝ Ժ.Մինասյան և պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  Հիշատակել Հայոց ազգային բանակի կազմավորման օրը:
v  Աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն:
v  Հայոց բանակը ներկայացնել  որպես հզոր ու մարտունակ բանակ:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դպրոցի զինղեկ Ժ.Մինասյանը ընթերցեց զեկույց Հայոց բանակի կազմավորման մասին և ներկայացրեց  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բանակի գերագույն հրամանատար, ՀՀ առաջին պաշտպանության նախարար , սպարապետ Վազգեն Սարգսյանին և ներկայիս պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանին: Ցուցատախտակին փակցվեցին  ՀՀ խորհրդանիշները, ՀՀ զինված ուժերի զինանշանը և տրվեցին նրանց
բացատրությունները: Վերջում աշակերտները երգեցին Հայոց բանակի օրհնեգը՝<<Երազ իմ երկիր, հայրենի>> երգը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
Ստեղծվել է <<Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր>>խորագրով  ցուցատախտակը:
9. Ներկաները.  Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ , աշակերտներ:
Լուսանկարում Եղեգի միջնակարգ դպրոցի տղաներն են՝ Հայոց բանակի ապագա զինվորները:








Комментариев нет:

Отправить комментарий