понедельник, 1 февраля 2016 г.

,,Հավիտյան խնկելի հիշատակով,, ցուցատախտակի բացում:

2016թ. փետրվարի 1-ին Սյունիքի մարզի << Եղեգի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ <<Հավիտյան խնկելի հիշատակով>> ցուցատախտակի բացումը: Ցուցատախտակում ներկայացված էին Դավիթ Բեկի ծագումնաբանության  ավանդությունը, Դավիթ Բեկի արտաքին նկարագրությունը, Հալիձորի հնավայրը, Հալիձորի հաղթական ճակատամարտի օրը և նկարագրությունը, Ղափան երկրի ազատագրումը, Դավթի զորավարների ու զորքերի անունները, Դավիթ Բեկի վերջին խոսքերը:
Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, մանկավարժական խորհուրդը և դպրոցի <<Պատանի երկրապահ>> ակումբը իր շնորհակալությունն է հայտնում Ռ.Գրիգորյանին,
Գրիշա Սմբատյանին և Լորիկ Մինասյանին դպրոցի հետ համագործակցելու համար:

Սիրով այս ցուցատախտակը նվիրում ենք  Հայոց բանակի  24 - ամյակին՝ մեր զինվորներին ցանկանալով դավիթբեկյան ուժ ու կորով:

Комментариев нет:

Отправить комментарий