пятница, 19 февраля 2016 г.

Մրցույթ ,,Աշխարհագրություն,, առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթ  «Աշխարհագրություն» առարկայից:
2.Անվանումը՝      «Պետություններ և մայրաքաղաքներ»:
3.Կատարման ժամկետը`  18.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մ/մ նախագահ Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Պատմության  ուսուցչուհի՝  Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Աշակերտներն  իմանան   աշխարհի պետությունների,  մայրաքաղաքների անվանումները։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Նախքան մրցույթի մեկնարկը՝ աշակերտուհի Նաիրա Մարկոսյանը ներկայացրեց հետաքրքիր տեղեկություններ աշխարհի տարբեր քաղաքների մասին։ Զուգահեռ սալիկահանդեսով  ցուցադրվեցին այդ քաղաքները։                                                                                                                                 Մրցույթի մասնակիցներն իրենց առջև դրված արկղիկներից  հերթով  հանում էին  պետությունների անվանումները /  թվով 141 / և նշում մայրաքաղաքը։ Չպատասխա-նելու դեպքում տվյալ աշակերտը  դուրս էր մնում  խաղից ։ Հաղթող ճանաչվեց  8-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը։
8.Կահավորվածությունը՝      լավ:
9.Մասնակցում էին     6-11–րդ      դասարանների   աշակերտները:
10.Ակտիվ էին.`   7–րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը, 8–րդ դասարանի  աշակերտ Էրիկ Սահակյանը, 11–րդ դասարանի աշակերտ Սամվել Մելքոնյանը։
11. Ներկաները.   Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ։





Комментариев нет:

Отправить комментарий