среда, 3 февраля 2016 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մեր մեծերը անկյան թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝             << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժամկետը`   03. 02.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ø Աշակերտների մեջ առաջացնել հետաքրքրություն, սերմանել ընթերցասիրություն դեպի հայ գրականությունը, մշակույթը՝ առավել արտահայտիչ դարձնելով նրանց խոսքը:
Ø Անկյան պարբերաբար նոր նյութերի համալրման շնորհիվ աշակերտները տեղեկանում են մեր մեծերի կյանքին ու գործունեությանը, հուշերին, ծանոթանում ստեղծագործություն-ներին, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների ստանում:
Ø Աշակերտները իմանան փետրվարին ծնված մեծերին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<< Մեր  մեծերը>> խորագիրը կրող ցուցատախտակի թարմացումը այս անգամ մի փոքր այլ էր բնույթը, քանի որ դպրոցի ուսուցիչներ Ա.Պողոսյանը, Մ.Կոստանյանը, Ա .Առաքելյանը, ինչպես նաև դպրոցի գրադարանավար Ն.Իսակյանը ցանկություն հայտնեցին հանդես գալ ասմունքով՝ ներկայացնելով Վ.Տերյանի բանաստեղծություններից:Այնուհետև աշակերտները ընթերցեցին Վ.Տերյանի նամակներից, ասույթներ Դ.Դեմիրճյանի մասին, հուշեր Հ. Թուման-յանից, մեծերը Մ.Սարյանի խոսքերը և Գ.Նարեկացու մասին: Պատմության ուսուցչուհի Ա.Առաքելյանը մանարամասն ներկայացրեց  Անդրանիկ Օզանյանի կենսագրությունն ու անցած ուղին: Սրահում  հնչում էր  հայ դասական երաժշտություն :
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին       2-12-րդ     դասարանների աշակերտները:


10.Ակտիվ էին.
Ալեքս Պողոսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Նաիրա Մարկոսյանը, Էրիկ Գրիգորյանը, Արթուր Ոսկանյանը, Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը:
11. Ներկաները.

Դպրոցի տնօրեն `Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան , ուսուցիչներ , աշակերտներ:

Комментариев нет:

Отправить комментарий