воскресенье, 15 мая 2016 г.

Վահե Հայկ-120

1.Օրվա իրադարձությունը՝   Ցերեկույթ:
2.Անվանումը՝  «Վահե Հայկ-120»:
3.Կատարման ժամկետը`   13.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝  տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, 9-րդ դասարանի դասղեկ ՝ Մ. Օսիպյան:
6.Նպատակ /ներ/ ը.                                                       .Աշակերտներն իմանան Վահե Հայկի դերը սփյուռքահայ գրականության մեջ:
.Ծանոթանան նրա ստեղծագործություններին և իմանան դրանց խրատադաստիարակչական  բովանդակությունը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
ԴԱԿ  Ա.Մնացականյանը  և 9-րդ դասարանի դասղեկ Մ. Օսիպյանը իրենց ողջույնի խոսքում նշեցին  , որ սփյուռքահայ  գրականությունը  կարոտի, հայրենաբաղձության, ձուլման դեմ պայքարող գրականություն լինելուց բացի դառնում է նաև համամարդկային արժեքներ կերտող, սփյուռքահայ մարդուն համամարդկային
ինքնատիպ դիմագծերով արտացոլող գրականություն :   Եվ  հենց սփյուռքահայ գրողներ Համաստեղի, Հակոբ Մնձուրու, Գրիգոր Զոհրապի, Սրբուհի Տյուսաբի  և  այլոց կողքին իր  գրական մնայուն դերն ունի նաև  սփյուռքահայ գրող, խմբագիր, բանասեր  և պատմաբան Վահե Ակրտիչի Տինճյանը: Նրանք սալիկահանդեսի  միջոցով  ներկայացրեցին Վահե Հայկի կենսագրությունը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը,  ցուցադրեցին «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը» ժողավածուի պատկերազարդ էջերից:  Այնուհետև  աշակերտները բեմադրեցին  ՙՎերը Աստված կա, Կարապետ՚ 
պատմվածքը, որտեղ նկարագրվում   է ծնողական հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը   և որդիական ապերախտությունը  :  Հուզիչ էր բեմականացված   պատմվածքի վերջաբանը, որն ուղեկցվեց  ՀՀ ժողարտիստ Հովհաննես Բադալյանի ՙՀայր իմ՚ երգի ներքո: Մաքուր և արտահայտիչ  էր աշակերտների արևմտահայերեն խոսքը : Միջոցառման վերջում  հնչեցին   բարոյահոգեբանական  խրատաներ:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին   7–րդ դասարանի աշակերտ  Հրանտ Գևորգյանը, 9–րդ դասարանի  աշակերտուհի  Սվետլանա Գրիգորյանը և  11–րդ դասարանի
աշակերտներ Սեյրան Խաչատրյանը և  Սամվել Մելքոնյանը։
10. Ներկաները. Տնօրեն Մ.Գանդալյան ,ուսուցիչներ, աշակերտներ։





Комментариев нет:

Отправить комментарий