среда, 18 мая 2016 г.

,,Ազգային երգ ու պար,, խմբակի հաշվետու համերգ

1.Օրվա իրադարձությունը՝    <<Ազգային երգ ու պար>> խմբակի հաշվետու համերգ:
2.Անվանումը՝ <<Ազգային երգ ու պար>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն :
3.Կատարման ժամկետը՝   17. 05. 2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ <<Ազգային երգ ու պար>> խմբակի ղեկավար `Մ.  Օսիպյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Ներկայացնել խմբակի 2-րդ կիսամյակում կատարած աշխատանքները:
·         Հանդես գալ յուրացրած պարային
կատարումներով:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Խմբակի ղեկավար Մ. Օսիպյանը, ողջունելով ներկաներին, նշեց ,որ 2-րդ կիսամյակում ազգային պարի ուսուցումը հիմնականում կատարել է կրտսեր  դպրոցի աշակերտների հետ: Հաշվետու միջոցառմանը նրանք առաջին անգամ հանդես եկան <<Կառնո Քոչարի>> պարով,որը հիացրեց ներկաներին: Ողջունելի է , որ որպես առաջին փորձ, աշակերտները հստակ էին կատարում պարի շարժումները:
Միջին դպրոցի աշակերտները
ներկայացրեցին իրենց կողմից սիրված <<Ծաղկաձորի>> պարը:
Միջոցառումն եզրափակվեց դպրոցի <<Ազգային երգ ու պար>> խմբակի բոլոր անդամների կատարմամբ՝ դպրոցի <<խորհրդանիշ>> դարձած <<Փափուրի>> պարով:
8.Մասնակցում էին   <<Ազգային երգ ու պար>> խմբակի բոլոր անդամները:
9. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, դասղեկներ, ծնողներ և աշակերտներ:










Комментариев нет:

Отправить комментарий