среда, 11 мая 2016 г.

Ինտեգրված դաս-միջոցառում ,,Հասարակագիտություն,, և ,,Աշխարհագրություն,, առարկաներից

1.Օրվա իրադարձությունը՝    Ինտեգրված դաս-միջոցառում <<Հասարակագիտություն>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից :      2.Անվանումը՝     Ինտերակտիվ ուսուցում ֆիլմերի միջոցով ՝ <<Միգրացիա մարդկային ճակատագրեր>> :                        3.Կատարման ժամկետը՝   11.05.2016թ.:       4.Պատասխանատուն՝      Մ/մ  նախագահ Ա. Մնացականյան:                                            5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի ` Ա. Առաքելյան:                          6.Նպատակ /ներ/ ը.                                           ա/. Իմանալ ինչ է միգրացիան, նրա տեսակները:                                                          բ/.Քննարկումների միջոցով  պարզաբանել, վերլուծել միգրացիայի պատճառները, դժվարությունները, դրական և բացասական հետևանքները:         գ/.Զարգացնել սեփական հայրենիքում մնալու և այն ավելի լավը դարձնելու գաղափարը:                                                         դ/.Սովորել աշխատել ինտերակտիվ մեթոդներով:                                                     7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                                   Դասի ընթացքում աշակերտները դիտեցին և քննարկեցին  միգրացիայի վերաբերյալ
երեք ֆիլմ՝  << Ընձուղտը անձրևի տակ>>, <<Գիտե՞ս, թե ով է մաքրում քո տունը>>,  <<Վերադարձ>>:                                                Քայլ 1.Դասը սկսելոուց առաջ աշակերտները վիճակահանությամբ բաժանվեցին երեք խմբերի:                               Քայլ 2. Պաստառի վրա <<Միգրացիա>> սկզբնաբառով ուսուցչուհի Ա. Առաքելյանը իրականաց-րեց մտագրոհ՝  գրի առելով աշակերտների և ներկաների կարծիքները միգրացիայի պատճառների, դժվարությունների  հետևանքների մասին:  Քայլ 3. Խմբերին բաժանվեցին լրացուցիչ տեղեկություններ  Միգրացիայի, իմիգրանտների և փախստականների մասին  և հանձնարարվեց  <<Փոխներգործուն գրառումների  համակարգ>> մեթոդով
տեքստերը ուսումնասիրել  պարբերություն առ պարբերություն և կատարել համապա-տասխան  նշումներ աղյուսակում:                  Քայլ 4. Աշակերտներին  նախօրոք բաժանվել էին հարցաթերթիկներ ֆիլմերի վերաբերյալ, որոնք  նրանք լրացրեցին  ֆիլմը  դիտելուց առաջ՝ դատելով ֆիլմի վերնագրից նշեցին  մեկ- երկու գաղափար կերպար:                                                           Քայլ  5. Ֆիլմերը  դիտելուց հետո  նշեցին նրանց  տեսակը և պատասխանեցին հարցերին ՝ վեր հանելով ֆիլմերի հիմնական գաղափարը: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա 
աշակերտները ցույց տվեցին  հայկական գաղթավայրերը և այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ տեղի էին ունենում ֆիլմերում նկարագրվող դեպքերը:                                                               Քայլ 6. Որպես քննարկումների ամփոփում խմբերը  տրված խառը նախադասությունների միջոցով կազմեցին <<Արատավոր անիվ>> վարժությունը Միգրացիայի վերաբերյալ   և ներկայացրեցին իրենց տարբերակները:   8.Կահավորվածությունը՝  
լավ:                                                                
 
9.Մասնակցում էին   6-12-րդ դասարանի աշակերտները:   10.Ակտիվ էին ՝  6-րդ դասարանի աշակերտուհի ՝ Սիրանուշ Սահակյանը, 8-րդ դասարանի աշակերտ՝  Էրիկ Սահակյանը, 11-րդ դասարանի աշակերտ՝ Սեյրան Խաչատրյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի՝  Նաիրա Մարկոսյանը:       11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ:


Комментариев нет:

Отправить комментарий