среда, 4 мая 2016 г.

ՙՙ,, Սովորում ենք , տրամաբանում և մտածում ,,

  1.Օրվա իրադարձությունը՝  խաղ-մրցույթ:
      2.Անվանումը՝   << Սովորում ենք , տրամաբանում և մտածում>>  :
      3.Կատարման ժակետը` 28.04. 2016թ:
      4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
      5. Կազմակերպիչ /ներ/ը՝      դասվարներ՝ Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
      6.Նպատակ /ներ/ ը.
  .Աշակերտներն իրենց  ունեցած տեսական   գիտելիքները կարողանան  կիրառել    գործնականում:                                                                                                                    .Զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, վստահությունը սեփական  ուժերի  նկատմամբ:

      7.Համառոտ նկարագրությունը /                         կառուցվածքը, տարբեր մասերի                         կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 28-ին  կրտսեր դպրոցում << Մաթեմատիկա >> առարկայի  մակարդակի ուսումնասիրությունն  ամփոփվեց  << Սովորում ենք , մտածում և տրամաբանում>> խաղ- մրցույթով :Մրցույթը սկսեցին աշակերտները ՝ ներակայացնելով հայտնի մաթեմատիկոսների  և նշանավոր գործիչների ՝ Կանտի , Գաուսի ,Գյոթեի  և Շիրակացու խոսքերը՝ կարևորելով  մաթեմատիկայի դերը  առօրյա
կյանքում:Այնուհետև Անուշ Պողոսյանը  ներկայացրեց  խաղ-մրցույթի կանոնները :Ըստ դասարանների աշակերտները սկսեցին աշխատել տրված  հարցերի ու խնդիրների շուրջ: Խաղ-մրցույթը կրում էր  անհատական բնույթ  և անցավ  ակտիվ մթնոլորտում:  Վերջում տնօրեն Մերի Գանդալյանը հաղթող ճանաչված  1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանին , 2-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սիմոնյանին և Անահիտ Գաբրիելյանին, 3-րդ դասարանի աշակերտ  Ամասիա Ոսկանյանին  և 4-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ավանեսյանին պարգևատրեց
պատվոգրերով:
        8.Կահավորվածությունը՝  գերազանց:
        9.Մասնակցում էին՝  1-4-րդ                                            դասարանների աշակերտները:
        10. Ներկաները.  Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ ,  ծնողներ  և    աշակերտներ:





Комментариев нет:

Отправить комментарий