четверг, 19 мая 2016 г.

,,Պատանի բնագետ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝   <<Պատանի բնագետ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝    <<Պատանի բնագետ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    19.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝      բնագիտական մեթոդմիավորման նախագահ՝ Ն.Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    <<Պատանի  բնագետ>>  խմբակի ղեկավար՝ Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Ներկայացնել  խմբակի  2-րդ կիսամյակում կատարված աշխատանքները:
·         Ամրապնդել ստացած գիտելիքները և
դրանք կիրառել գործնականում:
7.Համառոտ  նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր  մասերի  կենսագործումը և այլն/:
<<Պատանի բնագետ>> խմբակի ղեկավար  Մ.Ավագյանը տեղեկություններ հաղորդեց դրոշի մասին և նշեց, որ 2-րդ կիսամյակում խմբակի անդամները պատրաստել են ՄԱԿ-ի անդամ 83 պետությունների դրոշները, որոնցից 30-ը ընդգրկված  են  խաղ-մրցույցում: Խաղ-մրցույթի հա- մար նախօրոք  ձևավորվել  էր  երեք  թիմ, որոնք  կրում  էին ՀՀ-ի դրոշի  գույները: Թիմերի ավագները ներկայացրին, թե  ի՞նչ  են  խորհրդանշում  այդ  գույները: Խաղ-մրցույթը կազմված էր երկու փուլից: Առաջին  փուլում  թիմերը  ներկայացրին 5-ական պետությունների մայրաքաղաքներն ու  դրամական  միավորները, իսկ  երկրորդ  փուլում` պատասխանեցին անհատական: Վերջում  թիմերը  պարգևատրվեցին  պատվոգրերով:

8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում  էին  <<Պատանի բնագետ>>  խմբակի  բոլոր  անդամները:
10.Ակտիվ էին՝    Դավիթ   Առաքելյանը,  Սիրանուշ  Սահակյանը և Արմեն Առաքելյանը:
11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ  և աշակերտներ:
































Комментариев нет:

Отправить комментарий