понедельник, 16 мая 2016 г.

«Պատանի երկրպահ» ակումբի 2015-2016 ուստարվա հաշվետու միջոցառումը

2016թ. մայիսի 16-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պատանի երկրպահ» ակումբի 2015-2016 ուստարվա հաշվետու  միջոցառումը։ Ակումբի ղեկավար Ժ. Մինասյանը ներկայացրեց և սալիկահանդեսով ցուցադրեց ուստարվա ընթացքում իր կատարած աշխատանքները` 47 գործնական  պարապունք, 9 միջոցառում և 2 մրցույթ։ Միջոցառման սկզբում ակումբի անդամները երգեցին  «Պատանի երկրապահ»–ի օրհներգը։ Այնուհետև   դպրոցի հրապարակում  ակումբի անդամները իրենց  կարգաախոսով և շարային քայլով  ողջունեցին  միջոցառման ներկաներին։ Միջոցառումն ավարտվեց  8-12–րդ դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած «Զենքի ոչ լրիվ քանդում –հավաքում»  մրցույթով։ Հաղթող ճանաչված 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Մարկոսյանը և 11–րդ դասարանի աշակերտ Սամվել Մելքոնյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի։                             Իր շնորհակալական խոսքում տնօրեն Մ.Գանդալանը կարևորեց հայրենասիրության, ազգային միասնության  ու ոգեկոչման  գաղափարը։








Комментариев нет:

Отправить комментарий