пятница, 13 мая 2016 г.

,,Եկենք խաղանք,, ցուցատախտակի թարմացում:

 2016թ. մայիսի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Շախմատ>> խմբակի հաշվետվությունն սկսվեց  <<Եկենք խաղանք>> ցուցատախտակի թարմացմամբ: Սովորողները ներկայացրին <<Շախմատի 6 ոսկե կանոններն>>  ու <<Սխալների ուղղման 7 սկզբունքները>>: Շախմատի ուսուցչուհին ցուցատախտակին ներկայացրել էր նաև տրամագրեր՝ մատ 3,4,5 քայլերից և  հայտարարեց, որ մինչև հաշվետվության օրվա միջոցառումը ներկայացնեն լուծումները, որի համար կպարգևատրվեն: Միջոցառմանն ներկա էին  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, ուսուցիչները  և աշակերտները:




Комментариев нет:

Отправить комментарий