понедельник, 23 мая 2016 г.

,,Շախմատ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն

2016թ.-ի մայիսի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ  <<Շախմատ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը: Միջոցառումը սկսվեց աշխարհահռչակ շախմատիստների հայտնի խոսքերով ու պատգամներով, ապա շարունակվեց մայիսի     13-ին ցուցատախտակին ներկայացված տրամագրերի լուծումների ցուցադրություններով: Սկսվեց մրցաշարը, որին մասնակցեցին  14 աշակերտ, որը 2-րդ փուլով ավարտվեց մայիսի 20-ին, իսկ մայիսի 23-ին դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը հանձնեց պատվոգրեր:

 Աղջիկներից 1-ին տեղ՝   Սիրանուշ Սահակյան,
     Տղաներից 1-ին տեղ՝    Դավիթ Առաքելյան,
                         2-րդ տեղ՝   Հրանտ Գևորգյան,
                         3-րդ տեղ՝  Տիգրան Գաբրիելյան:















Комментариев нет:

Отправить комментарий