понедельник, 1 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հոկտեմբերի 1-Տարեցների միջազգային օր

Մեծերին հարգելը բոլորիս սուրբ պարտքն է։Ծերությունը մարդու տարիքային փուլերից մեկն է,ուստի որոշակի քայլեր պիտի արվեն տարեցների մեծարման ուղղությամբ։   Եղեգի միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը անմնացորդ չմնաց այդ բարի գործում և հյուրընկալվեց Կապանի <<Արծվաբույն>> տարեցների սպասարկման կենտրոն։Դպրոցի     դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արշալույս Մնացականյանի կազմակերպած միջոցառման սկիզբն ազդարարվեց ողջույնի ջերմ խոսքերով։Նա շնորհավորեց կենտրոնի տարեցներին,ովքեր սպասման զգացումով ու լուռ թախիծով ունկնդրել էին իրենց ձոնված բարեմաղթանքներին։Եղեգի միջնակարգ դպրոցի Աշակերտական խորհուրդը հանդես եկավ ազգային երգ ու պարով,գեղեցիկ ասմունքներով՝ տոնական ջերմ մթնոլորտ ստեղծելով և առավել հիշարժան դարձնելով ծերերի օրը։<<Արծվաբույն>>  կենտրոնում տիրում էր ուրախ տրամադրություն։Ուսուցիչներն ու աշակերտները որդիական սիրով շուրջպար էին բռնել տարեցների հետ՝ ստեղծելով ընտանեկան մթնոլորտ և մոռացության տալով այն ցավալի փաստը,որ իրենք հեռու են իրենց հարազատ մարդկանցից։

Միջոցառման վերջում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ  Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը,ով ծերերին մաղթեց քաջառողջություն,երկարակեցություն, բարեկեցիկ կյանք և անհոգ ծերություն։























Комментариев нет:

Отправить комментарий