суббота, 6 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Երջանկության միջազգային օր


2018թ. հոկտեմբերի 3-ին Եղեգի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում խանդավառություն էր` ԱԽ հանձնախմբերը  Ա. Մնացականյանի համագործակցությամբ  կազմակերպել էին միջոցառում` նվիրված <<Երաժշտության միջազգային օրվան>>:Միջոցառումը  բաղկացած էր  երկու փուլից` <<Լավագույն երգողներ>> և <<Լավագույն պարողներ>> : Այն ազդարարվեց ֆրանսահայ  նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի <<She>> ` երգով  ` ի նշան նրա  սուրբ հիշատակին: Այնուհետև աշակերտները  երգեցին  դասականից մինչև  ժամանակակից  երգեր` ուրախ տրամադրություն հաղորդելով  միջոցառման ներկաներին:                                                                                                                              <<Լավագույն երգող>> գովասանագրին արժանացան 10-րդ դասարանի աշակերտներ  Հրանտ Գևորգյանն ու Էդիկ Առաքելյանը:Երկրոդ փուլում աշակերտները պարում էին խառը երաժշտութ-յունների  ներքո ` տարբեր պարեղանակներով:                         <<Լավագույն  պարող>> գովասանագրին արժանացավ  1-ին դասարանի աշակերտուհի Միլանա Կոստանդյանը, ով իր չքնաղ պարաոճերով զարմացրեց բոլորին:Որպես միջոցառման ամենաակտիվ ` գովասանագրի արժանացավ նաև դպրոցի գրադարանավար Վերժինե Սիմոնյանը:Օրը   լի էր անակնկալներով , որը  տոնական դարձավ ինչպես երաժշտասերների, այնպես էլ պարարվեստի սիրահարների համար:











Комментариев нет:

Отправить комментарий