пятница, 19 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Ա ,, հնչյուն – տառի շնորհանդես


1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը   <<Ա>> հնչյունտառի շնորհանդես:
4.Կատարման ժամկետը՝   19.10.2018թ.
5.Պատասխանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան: 
6. Ուսուցիչ՝   դասվար  Մ.Ադամյան: 
7. Նպատակ /ներ/ ը.

v  Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր <<Աա >>տառերը:
v  Զարգացնել բանավոր խոսք կառուցելու կարողությունը:
v  Զարգացնել բառի հնչյունային ու վանկային վերլուծություններ կատարելու կարողությունը:
v  Հետաքրքրություն առաջացնել գրել-կարդալու անհրաժեշտության և կարևորության հանդեպ:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
   Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անառիկ ամրոցի առաջին աստիճանին: Այս տարի էլ Եղեգի միջնակարգ  դպրոցի 1-ին դասարանի աշակերտները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը, որի բանալին հենց «Ա» տառն է, և դարձան այդ անառիկ ամրոցի արքայադստրերն ու արքայազնները: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենց կյանքի առաջին տառը: Դասը հագեցած էր բազմաբնույթ դիդակտիկ պարագաներով: Դասարանը  դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհՙ,որտեղ տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Աշակերտները  մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասապրոցեսին՝  արտասանեցին, երգեցին, պատմություն հորինեցին, իրենք էլ դարձան այդ պատմության գլխավոր հերոսները: Կարևորեցին «Ա» հնչյունտառի մուտքը՝ որպես գիտելիքների աշխարհ  
տանող ճանապարհի սկիզբ: Մաշտոցի գիրն անմահացավ առաջին դասարացիներին պարուրած ոգևորության, նրանց զարմացական, գուցե և ամաչկոտ հայացքների ներքո, ուսուցիչներին  պարուրած հիացմունքով, այն մեծ համոզմունքով, որ քանի կա հայոց գիրը սերունդների շուրթերին, կապրի ազգը՝ իր հարատևող շնչով, իր անպարտելությամբ, հայրենիքի սիրով, ու կհնչի հավերժ մեր մաքրամաքուր լեզուն. «Դու հնաբառ, Մեսրոպատառ, Աղբյուրի պես ջինջ ու կայտառ, Դու մոր նման միշտ տուն կանչող, Մայր հողի պես միշտ կանաչող...»:
 9.Կահավորվածությունը՝    գերազանց
10. Ներկաները  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,առարկայական մեթոդմիավորման նախագահ` Մ. Օսիպյան, հումանիտար մեթոդմիավորման  նախագահ՝ Ի. Թևանյան, դասվար՝ Վ. Մինասյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Հ.Գրիգորյան, ֆիզիկայի ուսուցչուհի ՝ Ս.Սարգսյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա.Թորոսյան, օպերատոր՝ Ա. Խաչատրյան, գրադարանավար՝ Վ. Սիմոնյան:























Комментариев нет:

Отправить комментарий