четверг, 25 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ՄԱԿ-ի միջազգային օր


2018թ. հոկտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԴԱԿ Ա.Մնացականյանի նախաձեռնությամբ <<Արձագանք>> ակումբի նախագահ Մարգարիտա Գևորգյանը և ակումբի անդամ աշակերտները իրենց ուսուցիչների հետ ճանաչողական այց կատարեցին Կապանի <<Երեխաների իրավունքների պաշտպանության>> գրասենյակ ՝ նվիրված ՄԱԿ- ի միջազգային օրվան։ Գրասենյակի աշխատակիցները անցկացրեցին սեմինար՝ ծանոթացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային։Նրանք աշակերտներին նվիրեցին  <<Ես երեխա եմ>> խորագրով գունազարդ գրքեր։ Եղեգի միջնակարգ դպրոցը , որպես <<ՄԱԿ֊-ի բարեկամ>> դպրոց,իր շնորհակալությունն է հայտնում ՄԱԿ֊-ի կապանյան գրասենյակին ջերմ ընդունելության համար։










Комментариев нет:

Отправить комментарий