пятница, 12 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Շախմատի դպրոցական օլիմպիադա 2018

2018թ-ի հոկտեմբերի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շախմատի դպրոցական օլիմպիադա։ ՀՀ կրթության  և  գիտության  նախարարի  2014թ. սեպտեմբերի   26-ի  թիվ 943-Ա/Ք  <<ՀՀ  դպրոցականների  շախմատի  13-րդ օլիմպիադայի  կարգը  հաստատելու,կազմկոմիտե  ստեղծելու  և  անցկացնելու   մասին>> հրամանի  համաձայն  դպրոցում  անցկացվեց  շախմատի  օլիմպիադայի 1-ին`  ներդպրոցական  փուլը: Ողջույնի  խոսքով  հանդես  եկավ մրցավար  և  <<Շախմատ>>  առարկայի  ուսուցչուհի Միլենա Օսիպյանը, նա  աշակերտներին մաղթեց հաջողություն, մտքի  ճկունություն  և  հաղթանակ։ Այնուհետև մասնակիցներին ներկայացրեց  օլիմպիադայի փուլերի, անցկացման ժամկետների ու մրցանակների մասին: Աշակերտների  ոգևորությունը  մեծ  էր: Երկար պայքարից հետո հաղթողներ ճանաչվեցին 4-րդ դասարանի  աշակերտուհի Անի Գյուրջյանը,     7-րդ դասարանի աշակերտ Էրիկ  Գրիգորյանը, 8-րդ  դասարանի աշակերտ Գոռ Ստեփանյանը և 9-րդ  դասարանի  աշակերտ  Արմեն Առաքելյանը :





Комментариев нет:

Отправить комментарий