среда, 17 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Почерк как искусство''


1.Օրվա իրադարձությունը՝   մրցույթ
2.Անվանումը՝   ,,Почерк как искусство''
3.Կատարման ժամկետը՝   17.10.2018թ.
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     ռուսաց լեզվի  ուսուցչուհի ` Հ.Գրիգորյան
6.Նպատակ /ներ/ ը.   
Խթանել ու բարելավել աշակերտների վայելչագրությունը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի հոկտեմբերի 17-ը բովանդակալից և հիշարժան դարձավ Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտների համար: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանի  նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց ձեռագրերի մրցույթ ,որի նպատակն էր խթանել և բարելավել աշակերտների վայելչագրությունը, ինչպես նաև խրախուսել գեղեցիկ ձեռագիր ունեցող աշակերտներին: Դասասենյակը  ձևավորված էր գեղեցիկ և ճաշակով: Աշակերտները ներկայացան  ձեռագրերի մասին փոքրիկ բանաստեղծություններով: Այնուհետև ուսուցչուհուց ստացան համապատասխան տեքստերը և սկսեցին աշխատել:
Նախօրոք կազմված հանձնաժողովի կողմից ընտրվեց երկու լավագույն ձեռագիր: 1-ին և 2-րդ  տեղերը զբաղեցրած աշակերտները ՝ Անահիտ Գաբրիելյանն ու  Անի Գյուրջյանը տնօրեն  Ա. Հովհաննիսյանի  կողմից արժանացան պատվոգրերի:
 Վերջում տնօրենը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ ողջունելով նախաձեռնությունը, և կոչ արեց աշակերտներին մեծ ուշադրություն դարձնել վայելչագրությանը:
 8.Կահավորվածությունը՝  գերազանց                                                                              
 9.Մասնակցում էին ՝   3 - 7 -րդ դասարանների աշակերտները :                                         
 10. Ներկաները՝  տնօրեն Ա.Հովհաննիսյան, ուսուցիչներ,աշակերտներ:




                         



















Комментариев нет:

Отправить комментарий