среда, 17 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Ուսուցչի վեհ կոչում ,,


1. Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում`  <<Ուսուցչի>> մասնագիտական տոնի առթիվ:
2.Անվանումը՝    <<Ուսուցչի վեհ կոչում >>:
3.Կատարման ժամկետը՝   17.10.2018թ.:
4.Պատասխանատուն՝    Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Ա.Թորոսյան, Լ. Սիմոնյան և Մ.Օսիպյան:
6.Նպատակ /ներ/ ը.    
v  *      Մեծարել և արժանին մատուցել ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ՝  կարևորելով նրանց ներդրած հզոր փորձն ու ավանդը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ուսուցիչ. Դու ստանձնել ես բարձր պարտականություն` օգնել սերունդներին պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դու ինքդ` քո երկրի պատմության մունետիկն ես, երկրիդ մշակույթը, լեզուն ու սովորությունները: Ամենքի մեջ թողնելով քո մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները, աննկատ դառնում ես հայրենիքիդ ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը:Քո կերպարով մգանում ու ամբողջական է դառնում ապրածդ ժամանակը: Քո աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը:
 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ !
Աշակերտները  բացման խոսքով  ողջունեցին  ուսուցիչներին ապա  շնորհավորանքներ 
և  մաղթանքներ  հղեցին նրանց: Հանդես  եկան  խմբային և   անհատական  կատարումներով՝
  փառաբանելով  << ուսուցիչ>> կոչմանն արժանացածների եռանդն ու  վաստակը:  Երգն ու  պարը զուգահեռ  ցուցադրվող  շնորհանդեսները 
հանդիսությունների  դահլիճում ջերմ ու անմիջական մթնոլորտ ստեղծեցին՝ ապահովելով բարձր տրամադրություն   Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյանը, կարևորելով ուսուցչի մեծագույն դերը:
2017-2018 ուստարվա <<Լավագույն ուսուցիչ>> և  <<Լավագույն դասղեկ>>  ճանաչված Մ. Ադամյանը տնօրեն Ա.Հովհաննիսյանի կողմից արժանացավ պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին՝     1–12–րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները.   տնօրեն Ա.Հովհաննիսյան, ուսուցիչներ,ծնողներ և  աշակերտներ։
















Комментариев нет:

Отправить комментарий