понедельник, 21 марта 2016 г.

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է:


  


2012-ին ՄԱԿ-ն իր 66/281 բանաձևով մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ պաշտպանելու համար այն գաղափարը, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացում է մեր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց համար: Տոնը կոչված է նաև ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն էՈւստի տոնի հիմնադիրները բոլոր երկրներին կոչ են անում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: ՄԱԿ-ը բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու մասնավոր անձանց առաջարկում է նշել Երջանկության միջազգային օրը ըստ արժանվույն, այդ թվում՝ իրազեկող միջոցառումներ անցկացնելու միջոցով:
Բացի օրվա խորհուրդը բացատրելուց, այսօր Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ԱԽ-ի նախաձեռնությամբ <<Մշակութային>> հանձնախումբն անցկացրեց նաև լուսանկարների մրցույթ՝ ցույց տալու , որ ինչքան է գեղեցիկ մարդը, երբ երջանիկ է: Քվեարկության արդյունքում 16 լուսանկարներից հաղթող ճանաչվեց 2-րդ դասարանի աշակերտ Սամվել Սիմոնյանի լուսանկարը:


Комментариев нет:

Отправить комментарий