пятница, 25 марта 2016 г.

Միջոցառում՝ ,,Գեներից, մոտացիաներից մինչև մաքրամաքուր բնություն,, :

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում:
2.Անվանումը՝     ,,Գեներից, մոտացիաներից  մինչև մաքրամաքուր բնություն,,:
3.Կատարման ժամկետը՝    25.03.2016թ.:
4.Պատասխանատուն՝   բնագիտական  մ/մ նախագահ՝ Ն.Ստեփանյան :
5. Ուսուցիչ՝     կենսաբանության ուսուցչուհի ՝  Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  Ավագ դպրոցի սաներն ամրապնդեն գիտելիքները ,,Գենետիկա,, թեմայից:
v  Իմանան ժամանակակից գենետիկայի նվաճումները:
v  Ստանան էկոլոգիական դատիարակություն:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Քանի որ նախորդ օրը կազմակերպվել էր կինոդիտում. ԲՈՒՆ-ում Հովակիմ Զաքարյանն է՝ ,,Գեներ և մուտացիաններ,,  , Բախի երաժշտության ներքո հանդիսավորությամբ հայտարարվեց, որ նորից կխոսեն գեներից ու ԴՆԹ-ից: Դիտեցին ,,Կյանքի հրաշքը,, 5 րոպե տևողությամբ ֆիլմը, որտեղ ակնառու էր ԴՆԹ-ի կրկնակի պարույրի առաջացումը: Ավագ դպրոցի սաներն այնուհետև ներկայացրին գենը որպես ԴՆԹ-ի տեղամաս, ներկայացրին ԴՆԹ-ում եղած ժառանգականության համար
պատասխանատու 2 % գեները: Անդրադարձան ,,Մտքի ուժը փոխում է գենետիկ կոդը,,  թեմային: Նրանք բերեցին օրինակներ, որ ԴՆԹ-ն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների՝ կապելով ժամանակի էկոխնդիրների հետ և սահուն անցան մաքրամաքուր բնությանը՝ լսելով Բեթհովենի ,,Փոթորիկը,, Կլայդերմանի մշակմամբ՝ բնության տեսարանների ուղեկցությամբ: Ավարտին Ն.Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդ գիտնականներ Հովակիմ Զաքարյանին ու Անի Ստեփանյանին՝ անհրաժեշտ գիտահանրամատչելի նյութեր տրամադրելու համար:

8.Կահավորվածությունը՝
  լավ:
9.Մասնակցում  էին   9-12-րդ  դասարանի աշակերտները:
10.Ակտիվ  էին՝    Նաիրա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալեքս Մուրադյանը, Գագիկ Ստեփանյանը, Մարիա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը:

11. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:











Комментариев нет:

Отправить комментарий