среда, 16 марта 2016 г.

,,Մեր մեծերը,, անկյան թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝     ցուցատախտակի թարմացում :
2.Անվանումը՝     << Մեր մեծերը>>:
3.Կատարման ժակետը      15.03.2016 թ.:
4.Պատասխանատուն՝       տնօրեն    Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     գրադարանավար  Ն. Իսակյան, ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյան:
 6.Նպատակ /ներ/ ը.
. Իմանան մարտ ամսվա ծնված  նշանավոր գրողներին ու  գործիչներին/ Եղիշե  Չարենց, Նար-Դոս, Վազգեն Սարգսյան, Նիկոլ Աղբալյան , Ալեքսանդր Թամանյան , Ալբերտ  Էնշտեյն/:
. Տեղեկանան   նրանց  կյանքին ու  գործունեությանը` բացահայտելով  հետաքրքիր
փաստեր:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
 Գրադարանավար  Ն. Իսակյանը  անկյան թարմացումը սկսեց չարենցյան  տողերով , որից հետո  տեղեկացրեց , որ մարտ ամսին են ծնվել   Եղիշե  Չարենցը, Նար-Դոսը, Վազգեն Սարգսյանը, Նիկոլ Աղբալյանը , Ալեքսանդր Թամանյանը , ինչպես նաև, Ալբերտ  Էնշտեյնը, ում մասին  տեղեկություններ տրվեցին ` համագործակցած լինելով ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանի  հետԱյնուհետև  աշակերտները 
ներկայացրեցին  հուշեր, հետաքրքիր  դեպքեր Չարենցի  և Նար- Դոսի  կյանքից, լուսաբանեցին  մեծն սպարապետ Վ. Սարգսյանի, նշանավոր ճարտարապետ Ա. Թամանյանի , քաղաքական գործիչ  Ն. Աղբալյանի մասին կենսագրական  կարևոր դրվագներ , իսկ Էնշտեյնից`<< 10 ոսկե կանոն>>:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին        6-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էինԴավիթ Առաքելյանը , Սիրանուշ Սահակյանը , Էրիկ Սահակյանը , Մարիա Մարկոսյանը, Սվետլաննա Գրիգորյանը , Մարգարիտա Գևորգյանը և Նաիրա Մարկոսյանը:
11. Ներկաները.
 ՏնօրենՄ. Գանդալյան , ԴԱԿ `Ա. Մնացականյան, ուսուցիչներ և  աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий