вторник, 22 марта 2016 г.

Դասղեկի ժամ ` ,,Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների մասին,, թեմայով:

 Այսօր  Եղեգի միջնակարգ դպրոցի  2-4 –րդ  դասարաններում անցկացվեց դասղեկի ժամ  `  <<Ի՞նչ  գիտեք  կրթության  առանձնահատուկ  պայմաններ  ունեցող  երեխաների մասին>>  թեմայով:  Դասվարներ  Ա.  Պողոսյանը  և Ն. Իսակյանը   սովորողներին  նախապես  պատկերացում տվեցին  ներառական  կրթության և  նրա  առանձնահատկությունների վերաբերյալ: Տեսանյութի դիտումով և  հարց ու պատասխանի  միջոցով  ամփոփեցին  ու  ամրապնդեցին  թեմայի  վերաբերյալ  ստացած գիտելիքները:                                     Քննարկման ժամանակ երևում էր , որ այս աշակերտների համար  զուտ նորություն էին հասկացությունները, տերմիններն ու եզրույթները , բայց  գործնականում  նորություն չէր  մարդկային  վերաբերմունքը   , քանի որ  հենց  նրանց դասարան է հաճախում  կրթության  առանձնահատուկ  պայմաններ  ունեցող  2-րդ դասարանի աշակերտ  Սամվել Սիմոնյանը:Դասարանում տիրում է  սիրո ,   հարգանքի  , ընկերական վերաբերմունք, որի մասին բարձրաձայնեցին հենց  աշակերտները: Վերջում յուրաքանչյուր   աշակերտ  իր մտահղացմամբ    բուկլետների   մեջ    շարադրեց անկեղծ  մտքեր  , թե  ինչպես  են վերաբերում և  ինչպես   կվերաբերվեն կրթության  առանձնահատուկ 

պայմաններ  ունեցող  երեխաներին:
Տնօրեն Մ. Գանդալյանը  գոհ էր դասղեկի ժամից , քանզի այն կազմակերպված էր   ըստ պատշաճի  և  անցավ առողջ  մթնոլորտում: 

Комментариев нет:

Отправить комментарий