1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում: 2.Անվանումը՝ <<Հայրենի լեռնաշխարհս
իմ աչքերով >>: 3.Կատարման ժակետը` 02.03.2016թ: 4.Պատասխանատուն՝ Տարրական մ/մ
նախագահ՝ Անուշ Պողոսյան: 5.
Կազմակերպիչ /ներ/ը՝ Դասվարներ՝ Անուշ Պողոսյան , Նարե Իսակյան: 6.Նպատակ /ներ/ ը. .Ծանոթանան Կապան քաղաքի պատմամշակութային արժեքներին: .Յուրաքանչյուր աշակերտ զգա և ապրի
այն բերկրանքը, որ զգում է ամեն մի արվեստագետ իր կտավներին շունչ և ոգի հաղորդելիս: .Աշակերտները լավագույնս կարողանան
ընդօրինակեն և նմանվեն
կապանցի
մեծանուն գեղանկարչին ՝ Լորիկ Մինասյանին: 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը
և այլն/: Պարույր Սևակի << Բարև>>-ը
ազդարարեց միջոցառման
մուտքը :Տարրական դասարանների աշակերտները
ներկայացրին Կապան քաղաքի պատմական , մշակութային և հոգևոր արժեքները ՝ նշանավոր կոթողները: Սալիկահանդեսի
միջոցով մենք անցանք Կապան քաղաքի գեղատեսիլ վայրերով ՝ ևս մեկ անգամ հիանալու նրա բնատուր գեղեցկությամբ: <<Ցուցահանդես>> խորագրի ներքո տեղադրված էին աշակերտների անհատական աշխատանքները , իսկ միջոցառումը , կրելով << Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով >> խորագիրը , նվիրված էր անվանի կապանցի գեղանկարիչ , նկարիչների միության անդամ Լորիկ Մինասյանի ստեղծագործություներին:Հարգելի պատճառներով արվեստագետը չկարողացավ ներկա գտնվել միջոցառմանը , սակայն խոստացել է առաջիկայում սիրով հյուրընկալվել մեր դպրոց:Միջոցառմանը ցուցադրված էին Լորիկ Մինասյանի բնանկարներից , որոնց ոգով աշակերտները ներշնչվելով սկսեցին նկարել: Կերպարվեստը և
երաժշտությունը ներդաշնակության ծնունդ են , և այս կապը ապահովելու համար հնչեց դասական երաժշտություն 8-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանի կատարմամբ: <<Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով >> միջոցառումը ավարտվեց փոքրիկների կատարմամբ ՝ << Ջան իմ հայրենիք >> երգով: Տնօրենի , ուսուցիչների և ԱԽ-ի նախագահի ընտրությամբ լավագույն նկարները և մրցույթին նկարող աշակերտները արժանացան պատվոգրերի: Դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը շնորհակալություն հայտնեց դասվարներին նման յուրօրինակ միջոցառում կազմակերպելու համար: 8.Կահավորվածությունը՝ գերազանց: 9.Մասնակցում էին 1-4-րդ դասարանների աշակերտները : 10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Անահիտ Գաբրիելյանը, Անի Գյուրջյանը, Աստղիկ Պապյանը, Էրիկ Գրիգորյանը, Ամասիա Ոսկանյանը, Գագիկ Ստեփանյանը: 11. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ և ծնողներ :
Комментариев нет:
Отправить комментарий