четверг, 31 марта 2016 г.

,,Բռնության կանխարգելում,, թեմայով դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար։

Մարտի 31- ին Եղեգի միջնակարգ դպրոցում Վորլդ Վիժնի կողմից կազմակերպվել էր <Բռնության կանխարգելում> թեմայով դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար։
Նպատակը -Երեխաներին ցույց տալ,որ ցանկացած բռնություն իրավունքների խախտում է և ոչ ոք արժանի չէ բռնության:  Բացատրել երեխաներին բռնության հասկացությունը,օգնել երեխաներին ճանաչել բռնության երևույթը: Ձևավորել անվտանգ  վարքագիծ, զարգացնել հանդուրժողականության  և  պատասխանատվության արժեքները: Երեխաներին տեղեկացնել գործող կառույցների մասին և թե ի՞նչ պետք է անեն իրենք ,եթե ենթարկվել են բռնության կամ հայտնվել են դժվար իրավիճակում:
Դասընթացը վարելիս կիրառվել է  խմբային աշխատանքի,պրոբլեմային իրավիճակների ,տեսանյութերի քննարկման,power point ցուցադրման մեթոդներ:Դասընթացը վարեց մանկական կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը:








Комментариев нет:

Отправить комментарий