пятница, 18 марта 2016 г.

,,Սովորում ենք , տրամաբանում և մտածում,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝     Ցուցատախտակի թարմացում ;
2.Անվանումը՝      <<Սովորում ենք , տրամաբանում և մտածում>>;
3.Կատարման ժակետը` 18.03.2016թ
4.Պատասխանատուն՝  տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան ;
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար՝  Նարե Իսակյան;
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտների մեջ ամրապնդել  մեծությունները, դրանց չափման միավորները և կիրառումը գործնականում:
 7.Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դասվար Ն.Իսակյանը նշեց, որ <<Մեծությունը>> մաթեմատիկական հիմնական հասկացություններից մեկն է , որոնց հետ աշակերտները գործ են ունենում իրենց ողջ ուսումնառության ընթացքում: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին երկարության, զանգվածի և  ժամանակի մասին տեղեկություններ, նշեցին , որ մարդուն ամենուրեք հարկավոր են չափումներ, առանց չափումների չեն կարող հագուստ կարել, տուն կառուցել, մեքենա պատրաստել: Մասնակից աշակերտնեը հավելեցին , որ ժամանակ որոշվում է որևէ երևույթի միջոցով, ինչպիսիք են գիշերվա, ցերեկվա , տարվա եղանակների փոփոխությունը, իսկ ինչ վերաբերում է զանգվածին՝ 3-րդ դասարանի աշակերտ՝ Արթուր Ոսկանյանը նշեց, որ այն կշիռ է և ծանրություն:Այնուհետև աշակերտները անգիր ներկայացրեցին  երկարության, զանգվածի և  ժամանակի չափման միավորները:
Վերջում դասվար Ա.Պողոսյանը ավելացրեց, որ իրենց ստացած գիտելիքները պետք է կարողանան կիրառեն տարբեր գործնական խնդիրներ լուծելիս՝ զարգացնելով տրամաբանական մտածողությունը:
8.Կահավորվածությունը՝  գերազանց;
9.Մասնակցում էին      1-4-րդ  դասարանների աշակերտները;
10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը,Ամասիա Ոսկանյանը, Արթուր Ոսկանյանը , Անահիտ Գաբրիելյանը և Անի Գյուրջյանը ;
11. Ներկաները.
Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,  ծնողներ  և աշակերտներ:








Комментариев нет:

Отправить комментарий